24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Լիտվան փորձել է խախտել Բելառուսի օդային տարածությունը: Այդ մասին հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդել է իր Telegram-ալիքում:
Օգոստոսի 23-ի երեկոյան Բելառուսի ռազմաօդային ուժերի հերթապահ ուժերը եւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները «սադրանք» են կանխարգելել Օշմյանսկի շրջանի Վոլկովիշչինա բնակավայրի շրջանում. սահմանակից տարածքից արձակվել է ութ օդապարիկներից բաղկացած զոնդ՝ հակապետական խորհրդանշանով, ճշտել են գերատեսչությունում:
Նախարարությունում հավելել են, որ Rh-24 ուղղաթիռների անձնակազմի գործողությունների շնորհիվ օդապարիկներին ոչնչացրել են առանց զենքի կիրառման: Միջադեպի մասին տեղեկատվությունն ուղարկել են ԱԳ նախարարություն՝ «լիտվական կողմին նոտա պատրաստելու համար»:
Ավելի վաղ Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտնել էր երկրի սահմանի մոտ օտարերկրյա ինքնաթիռների աճող ակտիվության մասին: Դրան ի պատասխան, Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունը պետական սահմանը խախտողներին կհակազդի առանց նախազգուշացման: