կարևոր
1569 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-24 17:24

Դատավոր Ա․ Դանիբեկյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի իրավունքները խախտվել են․ Հայկ Ալումյան

Դատավոր Ա․ Դանիբեկյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի իրավունքները խախտվել են․ Հայկ Ալումյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ֆինանսների նախարարության, դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից Ռ․ Քոչարյանի իրավունքների խախտումը հաստատելու պահանջով։ Դանիբեկյանը Ռ․ Քոչարյանի անձին վերաբերող բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություն է հրապարակել։ Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։ 

Առողջական խնդիրների պատճառով Ռոբերտ Քոչարյանը չի կարողացել ներկայանալ ս․թ․ մարտի 10-ին կայացած Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստին: Փաստաբանները «Էրեբունի» ԲԿ-ից տեղեկանք են ներկայացրել դատարանին, որը դատավոր Աննա Դանիբեկյանը առանց պաշտպանների և Ռոբերտ Քոչարյանի թույլտվության հրապարակել է դռնբաց նիստին։

Հայցադիմումի մեջ նշված է նաև ոչ նյութական, բարոյական վնասի փոխհատուցման պահանջը՝ 2 մլն դրամի չափով։

Հայցադիմումը մակագրվել է օգոստոսի 19-ին և մակագրվել դատավոր Արմենուհի Բադիրյանին։