կարևոր
1557 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-24 17:15

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գծով գործընկերությանը 172 երկիր է միացել. ԱՀԿ

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գծով գործընկերությանը 172 երկիր է միացել. ԱՀԿ

Հարյուր յոթանասուներկու երկիր է միացել COVAX միջազգային մեխանիզմին, որի նպատակը արդարացի հիման վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ապահովումն է բոլոր երկրներին, երբ այն հայտնվի: Օգոստոսի 24-ին ժնեւում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը:

Նա հիշեցրել է, որ անցյալ շաբաթ նամակ է հղել բոլոր երկրներին՝ կորոնավիրուսի դեմ միջոցների մշակմամն արագացման գործընկերությանը միանալու խնդրանքով: «Այսօրվա դրությամբ 172 երկիր է մասնակցում COVAX գլոբալ մեքանիզմին»,- ասել է գլխավոր տնօրենը: Նրա խոսքով՝ այժմ «թղթապանակում կա ինը պատվաստանյութ:

«Մենք աշխատում ենք պատվաստանյութերի բոլոր արտադրողների հետ, որպեսզի բոլոր երկրներին, որոնք ժամանակին կմիանան այդ ջանքերին, ապահովենք բոլոր թույլատրագրված եւ հավանության արժանացած պատվաստայութերից արդարացի օգտվելու հնարավորություն»,- արձանագել է ԱՀԿ-ի ղեկավարը:

Գլխավոր տնօրենն ընդգծել է, որ երկրների մասնակցությունը COVAX մեխանիզմին թույլ կտա պատվաստանյութի գները պահել առավելագույնս ցածր հնարավոր մակարդակում: Իսկ եթե պատվաստանյութերի մատակարարներ հանդես գան ոչ մեծ թվով երկրներ, ապա համավարակը կընդունի ավելի երկարատեւ բնոույթ, նախազգուշացռրել է նա՝ հավելելով. «Ազգայնականությունը պատվաստանյութերի ոլորտում սոսկ կօգնի վիրուսին»:

Ինչպես կարծում է Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը, վակցինացման սկզբնական փուլում, երբ պատվաստանյութերի մատակարարումները սահմանափակ լինեն, կարեւոր է պատվաստանյութերով ապահովել բոլորին, ովքեր մեծ ռիսկի են ենթարկվում»: Այդ առնչությամբ նա առաջին տեղում է դրել առողջապահության աշխտաողներին՝ պարզաբանելով, որ նրանք «գտնվում են համավարակի դեմ պայքարի ճակատի առաջավոր գծում: Վակցինացման ժամանակ առաջնահերթությունը անհրաժեշտ է տալ նաեւ 65 եւ բարձր տարիքի մարդկանց, ինչպես նաեւ նրանց, ովքեր ունեն հիվադնություններ, որոնք բարձրացնում են մահացու վախճանի վտանգը կորոնավիրուսի հարուցած COVID-19-ով հիվանդանալիս: