կարևոր
1811 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-24 17:03

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահին

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Շատիլի գյուղի մոտակայքում տեղի ունեցած մարդատար միկրոավտոբուսի վթարի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Նախագահ Սարգսյանն իր անկեղծ վշտակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: