Այսօր` օգոստոսի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում 27-ամյա Կարեն Մ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածն անցնող 55-60 տարեկան կին հետիոտնի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որից հետո դեպքի մասին ահազագնել է Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենան հետաքննիչի հանձարարականով՝ տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, վարորդը ենթարկվեց սթափության փորձաքննության, պարվեց՝ նա եղել է սթափ։ Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։