կարևոր
1555 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-24 15:40

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Զելենսկիին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Զելենսկիին

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր  Զելենսկիին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Հարգելի պարոն Զելենսկի,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Վստահ եմ՝ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի հարստացնել հայ-ուկրաինական երկկողմ հարաբերությունների օրակարգը և նոր թափ հաղորդել բարեկամական հարաբերություններին՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի պարոն Զելենսկի, քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»: