«Եթե ժամանակը մարդուն զինվոր է դարձնում, ուրեմն զինվելու ժամանակն է, ու մարդը պիտի գնա մահվանն ընդառաջ»: Հենց, այս գիտակցումով Բեյրութում ծնված Մհեր Ջուլհաջյանն ու արցախցի Մերուժան Մոսիյանը թողնելով ամեն ինչ գերադասեցին զենքն ու մեկնեցին ռազմաճակատ, կռվելու ու պայքարելու հանուն Արցախի անկախության:
Ցավոք, 1992թ-ի օգոստոսի 22-ին թուրքական օդուժը, խախտելով ժամանակավոր հրադադարը, սկսեց ռմբակոծել Արցախի Գեւորգավան եւ Կուրոպատկինո գյուղերը: Մարտունու հյուսիսային գծի պաշտպանական հատվածը ամրապնդելիս 1993թ-ի օգոստոսի 23-ին Մարզիլի գյուղի մոտ արկի պայթյունից զոհվեց Մհերը իր չորս մարտական ընկերների` Դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ Մերուժան Մոսիյանի, Արտակ Մնացականյանի, Լեւոն Համբարձումյանի եւ Ռուդիկ Ավագյանի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում։