կարևոր
1533 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-24 15:12

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կքննարկի ռեկտորի և ԻՄ տնօրենի մրցույթների գործընթացները

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կքննարկի ռեկտորի և ԻՄ տնօրենի մրցույթների գործընթացները

Երևանի պետական համալսարանի Հոգաբարձուների խորհուրդը նոր կազմով առաջին նիստում կքննարկի ռեկտորի և Իջևանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների գործընթացները:

Այս մասին հայտնում են ԵՊՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, կայանալիք ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգում ներառված է երեք հարց: Նոր կազմով Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի օրակարգային առաջին հարցով նախատեսված է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի, իսկ երկրորդ հարցով՝ քարտուղարի ընտրությունը։

Օրակարգային երրորդ հարցի ընթացքում Հոգաբարձուների խորհուրդը քննարկելու է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների գործընթացները։

2019թ. մայիսի 30-ին Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել ակադեմիկոս Գեղամ Գևորգյանը: