«ԿԱՄՔ» հասարակական կազմակերպության կողմից իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի մոտից բերման է ենթարկվել 3 քաղաքացի։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նրանք բերվել են ՀՀ ոստիկանության բաժին՝ ՀՀ վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։
«ԿԱՄՔ»-ի ղեկավար Վահագն Չախալյանը նշել է, թե պայքարում են նախարարի «հակահայկական ծրագրի դեմ»։ Նա հայտնել է օգոստոսի 28-ին կրկին ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց հավաքվելու մտադրության մասին: Այդ օրերի ընթացքում «ԿԱՄՔ»-ի անդամները ավտոերթով Երևանում և մարզերում իրականացնելու են իրազեկման միջոցառումներ։