կարևոր
1851 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-24 14:38

Վրաստանում մարդատար միկրոավտոբուսը ցած է գլորվել ժայռից․ կա 17 զոհ

Վրաստանում մարդատար միկրոավտոբուսը ցած է գլորվել ժայռից․ կա 17 զոհ

 Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վրաստանում: Բարձրլեռնային Շատիլիի գյուղի մոտակայքում մարդատար միկրոավտոբուսը ցած է գլորվել ժայռից` մոտ 80 մետր բարձրությունից:

Հաղորդվում է 17 զոհի մասին: Հաջողվել է փրկել 3 մարդու կյանք: Նրանց վիճակը ծանր է գնահատվում:

Վրաստանի ներքին գործերի նախարարության նախնական տվյալներով, միկրոավտոբուսում անչափահասներ չեն եղել:

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն են հայտնել վթարի հետեւանքով զոհվածների ընտանիքներին:

Վրաստանում օգոստոսի 25-ը սգո օր է հայտարարված: