24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
«Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանին։
Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի նկատմամբ` կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է նրա նկատմամբ բռնություն գործադրելով։