կարևոր
815 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-24 14:04

Կրետեում պայթյուն է որոտացել մարդատար նավի վրա

Կրետեում պայթյուն է որոտացել մարդատար նավի վրա

Օգոստոսի 24-ի առավոտյան պայթյուն է որոտացել Կրետե կղզու Իրակլիոն նավահանգստում Blue Star Horizon մարդատար նավի վրա, չորս մարդ վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», հաղորդել է cretapost.gr. հրատարակությունը:

Սկզբնական տվյալներով՝ վթարը տեղի Է ունեցել նավի մեքենաների բաժանմունքում, պատճառն առայժմ պարզվում է: Ըստ նախնական գնահատումների՝ պայթել է շոգեկաթսան:

Պատահարի վայր է ժամանել շտապօգնության երկու մեքենա: Չորս տուժածներից մեկը լուրջ վերքեր է ստացել:

Վիրավորներին տեղափոխել են Իրակլիոնի համալսարանական հիվանդանոց: Մարդատար նավը սովորաբար երթեւեկում է Իրակլիոն-Պիրեա երթուղով: Արտակարգ պատահարի պահին նավում ուղեւորներ չեն եղել։