կարևոր
645 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-24 13:27

Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի նահատակության 28-րդ տարելիցն է․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

28 տարի առաջ՝ այս օրը, զոհվել է Արցախյան ազատամարտի առաջամարտիկներից մեկը՝ Արցախի հերոս Աշոտ Ղուլյանը: Նա ազատամարտի նվիրյալներից էր, պայքարի մեջ էր առաջին օրվանից:

Սկզբում գործել է ընդհատակյա, դարձել է Արցախում Դաշնակցության կառույցի առաջին անդամներից մեկը, հետո արդեն լեգենդար զինվորական էր ու Շուշին առաջինը մտնողը։

Բեկոր մականունն էլ ունի իր պատմությունը։ 5 ազատամարտիկ Շահումյանից Ստեփանակերտ զենք էին տեղափոխում, 5-ից 4-ի անունն Աշոտ էր եւ իրարից տարբերելու համար նրան «Բեկոր» են անվանել, որովհետեւ արդեն հասցրել էր ինքնաշեն զենքերը փորձարկելիս մի քանի բեկոր ստանալ: 

Մանրամասները՝ տեսանյութում։