787 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-24 13:19

Վարդենիսում կորոնավիրուսի նոր բռնկում է սկսվել

Վարդենիսում կորոնավիրուսի նոր բռնկում է սկսվել

Վարդենիս համայնքում կորոնավիրուսի համավարակի նոր բռնկում է սկսվել։

«Հարգելի համաքաղաքացիներ, խնդրում և պահանջում ենք պահպանել հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները, մի թուլացրեք զգոնությունը, քանի որ Վարդենիս համայնքում կորոնավիրուսի համավարակի նոր օջախ է բռնկվել: Համավարակի նոր բռնկման պատճառը հիմնականում հանգուցյալների տանը մեծաթիվ բազմության առկայությունն է:

Հարգելի համաքաղաքացիներ խնդրում ենք հետևել պարետատան և առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներին, խուսափել մարդկային կուտակումներից, բազմամարդ հավաքներից, կրել անհատական պաշտպանիչ միջոցներ»,- նշված է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։