18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
Հոկայդո հյուսիսային կղզում օգոստոսի 24-ին տեղի կունենան Ճապոնիայի Ինքնապաշտպանության օդային ուժերի եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի համատեղ զինավարժանքները: Այդ մասին հայտնել Է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ զինավարժանքները տեղի կունենան Տիտոսե քաղաքի Ճապոնիայի համանուն զամաօդային կայանում եւ կտեւեն մինչեւ օգոստոսի 28-ը: Ամերիկյան զինվորական հրամանատարության տվյալներով՝ թռիչքա-մարտավարական վարժանքներին կմասնակցեն առանվազն 12 F-15 եւ F-16 կործանիչներ:
«Մենք կարծում ենք, որ այդ զինավարժանքների անցկացումն անհրաժեշտ է Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի միջեւ փոխգործակցության մակարդակի բարձացման, ինչպես նաեւ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման համար»,- առաջիկա զինավարժանքների առթիվ լրագրողների համար կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գնդապետ Բրենդոն Մակբրայերը: Նա նաեւ ընդգծել է, որ զինավարժանքների շրջանկում կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։