կարևոր
1126 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-24 11:02

Սիսիանի շենքերից մեկի հարևանությամբ հայտնաբերվել է երկու ական

Սիսիանի շենքերից մեկի հարևանությամբ հայտնաբերվել է երկու ական

 Այսօր մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիանի Բակունցի փողոցի շենքերից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում զինամթերք է հայտնաբերվել։

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ շենքի հարևանությամբ գտնվող հողամասում հայտնաբերվել է երկու ական։ Փրկարարները սահմանազատել են նշված տարածքը: Հերթապահություն է սահմանվել Սիսիանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից։