կարևոր
1364 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-24 10:45

Արցախի ՊԲ հրամանատարի մոտ կայացել է ընդունելություն՝ ՀՀ և ՌԴ զինվորական ակադեմիաներն ավարտած սպաների մասնակցությամբ

Արցախի ՊԲ հրամանատարի մոտ կայացել է ընդունելություն՝ ՀՀ և ՌԴ զինվորական ակադեմիաներն ավարտած սպաների մասնակցությամբ

Պաշտպանության բանակի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ օգոստոսի 23-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է ընդունելություն, որին հրավիրվել են ՀՀ և ՌԴ զինվորական ակադեմիաներն ավարտած մի խումբ սպաներ:

Բանակի հրամանատարը հետաքրքրվել է զինվորական պաշտոնյաների ծառայողական կենսագրության մանրամասներով, շնորհավորել ավելի բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ զինվորական ակադեմիաներում ստացած գիտելիքներն ու փորձը նրանք կծառայեցնեն ի շահ մեր հետագա հաղթանակների: