կարևոր
992 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-24 10:31

Էջմիածնից Արաքս գյուղ տանող ճանապարհին Opel Astra մակնիշի ավտոմեքենա է այրվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Օգոստոսի 24-ին՝ ժամը 03:58-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքից Արաքս գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:18-ին, մարվել՝ 04:40-ին: Այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենա: