կարևոր
1127 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-24 10:00

Սիրիայի հարավում գազատարի պայթյունը տեղի է ունեցել ահաբեկչության հետեւանքով

Սիրիայի հարավում գազատարի պայթյունը տեղի է ունեցել ահաբեկչության հետեւանքով

Սիրիայի Դամասկոսի նահանգում օգոստոսի 24-ին գազատարի պայթյունը, որն ԷլեկտրաԷներգիայի անջատման է հանգեցրել հանրապետության ամբողջ տարածքում, տեղի է ունեցել ահաբեկչական գործողության հետեւանքով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Սիրիայի նավթի եւ հանքային պաշարների նախարար Ալի Գանիմը:

«Իրադրության գնահատումից հետո պարզվել է, որ պայթյունի պատճառը, որը տեղի է ունեցել Ադրայի եւ Դումեյրի շրջանների միջեւ, ահաբեկչական գործողությունն է»,- Սիրիայի Al Ekhbariya հեռուստաալիքը մեջբերում է անում նախարարի խոսքից:

Գանիմը նաեւ հավելել է, որ մասնագետներին հաջողվել է վերացնել անսարքությունները հանրապետության բոլոր էլեկտրակայաններում, դրանցից յուրաքանչյուրը պատրաստ է աշխատանքի:

Նրա գնահատումներով՝ առաջիկա ժամերին կհաջողվի վերականգնել ԷլեկտրաԷներգիայի մատուցումը երկրի ամբողջ տարածքում: Հեռուստաալիքի տվյալներով հրշեջներին հաջողվել է վերացնել պայթյունի առաջացրած բռնկմումը։