11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Հայաստանի շախմատի հավաքականը հաղթանակ տոնեց առցանց Օլիմպիադայի հերթական տուրում հաղթեց Եգիպտոսին:
Օլիմպիադայի ուժեղների C դիվիզիոնի ենթախմբի վերջին տուրում Հայաստանի շախմատի ընտրանին 5։1 հաշվով պարտության մատնեց Եգիպտոսի թիմին։ Հաղթանակ տարան Լեւոն Արոնյանը, Լիլիթ Մկրտչյանը, Հայկ Մարտիրոսյանը, Աննա Սարգսյանը, Էլինա Դանիելյանը։ Միակ պարտությունը կրեց Սամվել Տեր-Սահակյանը:
Հայաստանի ընտրանին հաջորդիվ կպայքարի փլեյ-օֆֆում:
Առցանց Օլիմպիադայի խմբային փուլի ավարտին մնաց 1 տուր: Այն կավարտվի օգոստոսի 23-ին: Հայաստանի հավաքականների կազմերը. տղամարդկանց թիմում ընդգրկված են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, պահեստայիններն են Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը: Մարզիչն է Արշակ Պետրոսյանը:
Կանանց թիմում կլինեն Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան: Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան:
Մինչև 20 տարեկանների ընտրանու կազմում իրենց ուժերը կփորձեն Հայկ Մարտիրոսյանն ու Աննա Սարգսյանը: Պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, Մարիամ Ավետիսյան: Մարզիչ՝ Արտաշես Մինասյան: