16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական աշխատանքներ:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Նշենք, որ քիչ առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր, թե իբր Գորանբոյի ուղղությամբ ՀՀ զինված ուժերը դիվերսիոն հարձակման փորձ են իրականացրել, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈւ կողմից գերեվարվել է դիվերսիոն խմբի հրամանատար ավագ լեյտենանտ Գուրգին (այդպես է նշված հայտարարության մեջ) Ալբերյանը:
Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերասանտ: