Չինական ZTE բրենդը՝ սեպտեմբերի 1-ին, ներկայացնելու է իր նոր սմարթֆոնը։ Այն աշխարհում առաջին սարքն է , որի դիմային տեսախցիկն էկրանի տակ տեղակայված է այնպես, որ տեսանելի չէ ոչ մի կողմից։ Oled 6,92 անկյունագծով էկրանն ունի 1080x2460 կետայնություն։ Հաղորդվում է , որ սմարթֆոնն ունենալու է չորս հիմնական՝ 64 Մպ+8 Մպ+2 Մպ+2 Մպ և մեկ՝ 32 Մպ, դիմային տեսախցիկներ:
Սարքի աշխատանքն ապահովվում է Snapdragon 765G(7 nm) ժամանակակից պրոցեսորը: Օպերատիվ հիշողությունը 6 ԳԲ,8 ԳԲ կամ 12 ԳԲ է, իսկ ներքին հիշողությունը 64 ԳԲ, 128 ԳԲ կամ 256 ԳԲ: Լիցքավորման տարողունակությունը՝ 4120 mAh: