կարևոր
537 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-23 16:54

Անկախությունը մեր ու մեր զավակների ապագայի փառահեղ ճանապարհն է, որ պիտի պահպանենք ու զարգացնենք․ Արթուր Վանեցյան

Անկախությունը մեր ու մեր զավակների ապագայի փառահեղ ճանապարհն է, որ պիտի պահպանենք ու զարգացնենք․ Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը շնորհավորել է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի կապակցությամբ։

«Անկախությունը մեր ու մեր զավակների ապագայի փառահեղ ճանապարհն է, որ պիտի պահպանենք ու զարգացնենք՝ աշխատելով, նվիրվելով, կառուցելով, տնկելով, իրար հարգելով, սուտն ու կեղծիքը մերժելով, մեծամիտ անկարողությունն ու հոխորտացող վախկոտությունն արհամարհելով, մարդկանց վաստակը գնահատելով և բոլորի համար ինքնադրսևորվելու ու արարելու ուղիներ բացելով։
Կեցցե՛ Հայոց պետականությունը», - ասված է Վանեցյանի ուղերձում։