18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն նախագահ Էդմոն Մարուքյանի գրառումը Հայաստանի անկախության հռչակագրի վերաբերյալ․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
30 տարի առաջ այս օրը Գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը։
Սա, իրավամբ, Հայաստանի պատմության վերջին 600-700 տարիների ամենակարևոր փաստաթղթերից մեկն էր, որի հիմքի վրա մեկնարկեց անկախության վերականգնման գործընթացը։
Փաստացի, Հայաստանի Առաջին Հանրապետության անկումից 70 տարի անց՝ հայ ժողովուրդը վերստին հնարավորություն էր ստանում ինքնուրույն որոշումներ կայացնել և ստեղծել իր պետությունը։
Ասվածից հետևում է, որ Անկախության հռչակագիրը զուտ փաստաթուղթ չէ, այն պետականության հիմնասյուներից է, դրա առաջադրած գաղափարներն ու սկզբունքները փոփոխման և վերանայման ենթակա չեն, դրանք մշտապես ուղեկցելու են Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին։
Լուսավոր Հայաստան կուսակցության և իմ համոզմամբ՝ այս օրը Հայաստանի Հանրապետությունում պետք է հիշատակվեր պետական ամենաբարձր մակարդակով: Առնվազն պետք է օրվա խորհուրդն ընդգծող միջոցառումներ կազմակերպվեին։ Դա հնավոր էր անել համավարակի առկայության պայմաններում և նույնիսկ պարտադիր էր, քանի որ մենք ամեն օր չենք նշում Անկախության հռչակագրի 30-ամյակը։
Ինչևիցե... շնորհավորում եմ բոլորիս, ինչպես հայաստանցիներին, այնպես էլ աշխարհասփյուռ հայությանը այս բացառիկ տոնի առթիվ։
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»,-ֆեյսբուքի իր խաշտոնական էջում գրում է Մարուքյանը։