կարևոր
1879 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-23 14:19

Անկախությունը մեր պետության այլընտրանք չունեցող հիմնասյունն է և մեզանից յուրաքանչյուրն իր սրբազան պարտքը պետք է համարի այն պահելն ու պահպանելը․ Գագիկ Ծառուկյան

Անկախությունը մեր պետության այլընտրանք չունեցող հիմնասյունն է և մեզանից յուրաքանչյուրն իր սրբազան պարտքը պետք է համարի այն պահելն ու պահպանելը․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը  Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ ուղերձով է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, Սփյուռքի և Արցախի սիրելի քույրեր և եղբայրներ,

սրտանց շնորհավորում եմ  Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի առթիվ: Դժվարին աշխարհաքաղաքական պայմաններում 1990թ. օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նիստում ընդունված հռչակագրով ազդարարվեց հայ ժողովրդի պատմության նոր՝ այլևս դեպի անկախություն տանող անկասելի գործընթացի մասին: Անկախ պետականություն ու անկախ հայրենիք ունենալու հայ ժողովրդի տարիների երազանքի իրագործման առաջին քայլը հենց այս հռչակագրի ընդունմամբ ազդարարվեց:
Արդեն 1991 թվականի սեպտեմբերին 21-ին համայն հայ ժողովուրդը ՙՙԱՅՈ՚՚ ասաց անկախության հանրաքվեի ժամանակ և ուղիղ երեք տասնամյակ մենք վայելում ենք ազատ և անկախ պետականություն ունենալու բերկրանքը:

Անկախությունը մեր պետության այլընտրանք չունեցող հիմնասյունն է և մեզանից յուրաքանչյուրն իր սրբազան պարտքը պետք է համարի այն պահելն ու պահպանելը: Մեզանից յուրաքանչյուրն իր ամենօրյա աշխատանքով պետք է նպաստի առավել զարգացած, կայուն ու բարգավաճ Հայաստանի կերտմանը:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»: