կարևոր
829 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-23 13:54

Կորոնավիրուսը Վրաստանում. օգոստոսի 23-ի տվյալները

Կորոնավիրուսը Վրաստանում. օգոստոսի 23-ի տվյալները

Օգոստոսի 23-ի տվյալներով Վրաստանում կորոնավիրուսով վարակի 17 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի քանակը երկրում հասել է 1411-ի: Այս մասին տեղեկացնում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Ընդհանուր հաշվով Վրաստանում կորոնավարակը հաղթահարել է 1132 մարդ: Վարակից երկրում մահացել է 17 մարդ:

Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի տեղափոխվել է Վրաստան բուժվելու նպատակով:

Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 6 848 քաղաքացի, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 269: