196 դիտում, 2020.08.23 12:13

ԱՀԿ-ն մինչև 11 տարեկան երեխաներին խորհուրդ չի տալիս դիմակ կրել

ԱՀԿ-ն մինչև 11 տարեկան երեխաներին խորհուրդ չի տալիս դիմակ կրել

Reuters-ը, հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, հայտարարել է, որ 12 տարեկան և բարձր տարիքի երեխաներին խորհուրդ է տրվում կրել դիմակներ, երբ հնարավոր չէ պահպանել 1 մետր սոցիալական հեռավորությունը: Իսկ 6-11 տարեկան երեխաների համար դիմակ կրելը կապված է մի շարք գործոնների հետ՝ ներառյալ տվյալ տարածաշրջանում վարակվելու ինտենսիվությունը, երեխաների ունակությունը դիմակ կրելու, դիմակների հասանելիությունն ու ծնողների համապատասխան հետևողականությունը։

Ըստ ԱՀԿ-ի՝ մինչև 5 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում կրել դիմակներ՝ երեխայի անվտանգության շահերից ելնելով: