17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Reuters-ը, հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, հայտարարել է, որ 12 տարեկան և բարձր տարիքի երեխաներին խորհուրդ է տրվում կրել դիմակներ, երբ հնարավոր չէ պահպանել 1 մետր սոցիալական հեռավորությունը: Իսկ 6-11 տարեկան երեխաների համար դիմակ կրելը կապված է մի շարք գործոնների հետ՝ ներառյալ տվյալ տարածաշրջանում վարակվելու ինտենսիվությունը, երեխաների ունակությունը դիմակ կրելու, դիմակների հասանելիությունն ու ծնողների համապատասխան հետևողականությունը։
Ըստ ԱՀԿ-ի՝ մինչև 5 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում կրել դիմակներ՝ երեխայի անվտանգության շահերից ելնելով: