458 դիտում, 2020.08.23 10:48

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 176 նոր դեպք. ԹԱՐՄԱՑՈւՄ 23.08.2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 176 նոր դեպք. ԹԱՐՄԱՑՈւՄ 23.08.2020

Հայաստանում օգոստոսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 176 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42 792-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 852 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Օգոստոսի 23-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 255 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1107-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 84 է, ընդհանուր առողջացածներինը՝ 35 991, փաստացի բուժվողներինը՝ 5694 (մեկ օրում նվազել է 89- ով): Մեկ օրում արվել է 1501 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է  195 194 թեստ: