կարևոր
1342 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-23 14:56

Թունիսում առաջին զբոսաշրջիկներին են ընդունում համավարակի սկսվելուց հետո

Թունիսում առաջին զբոսաշրջիկներին են ընդունում համավարակի սկսվելուց հետո

Թունիսում Բելառուսից ժամանած առաջին զբոսաշրջիկներին են ընդունել համավարակի սկսվելուց հետո։ Լուրը հաղորդում է TourDom.ru.-ն:

«Երեկ եկավ մուսուլմանական օրացույցով նոր տարին, եւ զբոսաշրջիկների ժամանումն իսկական ամանորյա նվեր է: Մենք բոլորս այնպես Էինք սպասում այդ օրվան, հավատում Էինք, որ 2020 թվականի ամառային սեզոնը կլինի, եւ ահա այն մեկնարկեց»,-պատմել է ՌԴ-ում, ԱՊՀ-ում եւ Եվրոպայում տուրիստական ընկերությունների միջազգային խմբի գլխավոր ներկայացուցիչ Ալլա Ֆիլիմոնովան:

Նրա խոսքով՝ ինքնաթիռը, որը ժամանել է առավոտյան, լեփ-լեցուն է եղել՝ ավելի քան 190 այցելուներ:

 Թունիսի հետ Ռուսաստանի ավիահաղորդակցությունը ներկայում չի վերականգնվել: Առայժմ նրանք զրկված են այդ արաբական պետություն մուտքի իրավունքից․ հաղորդում Է ՌԻԱ Նովոստին: