կարևոր
1925 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-23 16:02

Նշվել է համակարգչային ստեղնաշարի վտանգավորությունը

Նշվել է համակարգչային ստեղնաշարի վտանգավորությունը

Համակարգչային ստեղնաշարի օգտագործումը կարող է վնասակար լինել առողջության համար. դրա վրա եղած մանրԷներն առաջացնում են մի շարք մաշկային հիվանդություններ եւ աչքերի վարակումներ: Ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում պատմել է Hi-Tech Mail.ru-ի ղեկավար Դմիտրի Ռյաբինինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Գլխավոր պատճառը, որով ստեղնաշարն անհրաժեշտ գործիքից դառնում է վտանգի աղբուր, օգտատերերի պարզունակ անճշտապահությունն է եւ անձնական հիգիենայի բացակայությունը: Բուն ստեղնաշարերի վրա եւ հատկապես ստեղնաշարերի միջեւ կուտակվում են մեծ քանակությամբ պոտենցիալ վնասակար միկրոօրգանիզմներ»,-պատմել է Դմիտրի Ռյաբինինը:

«Մարդկանց, որոնք երկար ժամանակ աշխատում են կեղտոտ ստեղնաշարով եւ դրա հետ մեկտեղ հաճախ տրորում են աչքերը, կարող է սպառնալ ինչպես վտանգավոր մաշկային հիվանդություն, այնպես էլ աչքերի ինֆեկցիա: Պարզ հանձնարարականն է՝ առավելագույնս անցնել սենսորային կառավարման, եւ էլ ավելի լավ է՝ ձայնային կառավարման՝ խուսափելու համար կեղտոտ մակերեւույթների հետ ցանկացած շփումից»,-խորհուրդ է տալիս Ռյաբինինը:

Եթե նման հնարավորություն չկա, հարկավոր է հոգ տանել աշխատանքային տարածության հիգիենայի մասին, ամիսը մոտավորապես երեք անգամ հարկավոր է մաքրել ստեղնաշարը:

«Ամենապարզունակ եւ հիմնավոր որոշումը կորպուսը եւ ստեղնաշարերը մաքրող միջոցներով սրբելն է: Դրա համար հարմար են տեխնիկայի խնամքի համար նախատեսված հատուկ անձեռոցիկները կամ սպիրտի ոչ մեծ պարունակությամբ լաթերը: Գլխավորն այն է, որ այնպիսի քիմիական նյութեր չօգտագործել, որոնք նախատեսված են սանտեխնիկայի մաքրման համար: Դրանք ալկալիների պատճառով վտանգավոր են պլաստիկի համար. լավագույն դեպքում ստեղնաշարի վրայից մաքրում են ներկը, վատագույն դեպքում՝ պարզապես վնասում են կորպուսը»,-նախազգուշացրել է Hi-Tech Mail.ru-ի ղեկավարը:

Կարեւոր է՝ մաքրել նաեւ ստեղնաշարերի միջեւ ընկած հատվածը, նշել է փորձագետը: