կարևոր
1099 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-22 23:39

Ալեքսանդր Կարապետյանը մասնակցել է ակումբի անհաջող խաղին

Ալեքսանդր Կարապետյանը մասնակցել է ակումբի անհաջող խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը մասնակցել է ակումբի անհաջող խաղին:

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 4-րդ տուրում չեմպիոն «Զենիթ»-ը մրցեց «Տամբով»-ի հետ և առավելության հասավ 4:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Ալեքսանդր Կարապետյանը «Տամբով»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 73-րդ րոպեին:

Այս պարտությունից հետո «Տամբով»-ը մրցաշարի աղյուսակում 13-րդն է: Առաջատարը «Զենիթ»-ն է: