23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ Մ-15՝ Բալահովիտ-Մասիս միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 6+800 հատվածի կամրջի վերանորոգման աշխատանքների հետ կապված, ինչի ընթացքում կապամոնտաժվի նշված կամուրջը, 2020 թվականի օգոստոսի 23-ից Բալահովիտ-Մասիս և Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհների հատման հատվածում երթևեկությունը կկազմակերպվի կից ներկայացված շրջանցման սխեմայի համաձայն։
Երևան-Սևան և Երևան-Գառնի ավտոճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում ենք առանց խիստ անհրաժեշտության մուտք չգործել Մ-15 ավտոճանապարհի նշված հատվածը և այն շրջանցել նախապես։