16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Սիրիայում գեներալ-մայորի կոչումով ռուս ռազմական խորհրդական Վյաչեսլավ Գլադկիխի սպանության կադրերը հայտնվել են համացանցում:
Տեսանյութում ռազմական տեխնիկայի շարասյուն է երեւում, որի երկայնքով ռուսերենով զրուցող մարդկանց խումբ է անցնում: Վայրկյաններ անց զինվորականների՝ մեքենաներից մեկի կողքով անցնելու պահին գործարկվում է ինքնաշեն պայթուցիկ սարքը:
Նշվում է, որ զոհված ռուս զինվորականը Պալմիրի ազատագրմանն է մասնակցել: Մահվան պահին նա Դեյր էլ Զորում սիրիացիներին օգնող զինվորական խորհրդականների խմբի ավագի պարտականություններն է կատարել:
Հիշեցնենք, որ պատահարից հետո գեներալ-մայորին անմիջապես տարհանել են դեպքի վայրից եւ բուժօգնություն ցույց տվել, սակայն նրան փրկել չի հաջողվել: Վերջինս հետմահու ներկայացվել է պետական պարգեւի: