Առաջադրվել իշխանության առաջարկով, լսել քննադատություն, ու հենց իշխանական շրջանակներից էլ ոչ հաճելի խոսք: Սահմանադրական դատարանի դատավորի՝ կառավարության ներկայացրած թեկնածուն՝ Վահրամ Ավետիսյանը հրաժարվեց իր թեկնածությունը ներկայացնել խորհրդարանի հավանությանը:
Իսկ կառավարությունում մտածում են, թե ում թեկնածությունն առաջադրել: Առաջին հավանական թեկնածուն իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Շաթիրյանն է: Նա արդեն համաձայնություն է տվել իր թեկնածությունն առաջադրելուն եւ հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության հետ:
Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում։