Ադրբեջանական հանցավոր աշխարհի ներկայացուցիչ Նադիր Սալիֆովի սպանության կասկածանքով թուրքական ոստիկանությունը 2 ադրբեջանցու էր ձերբակալել Անթալիա-Դենիզլի մայրուղու վրա: Թուրքական լրատվամիջոցները կադրեր են հրապարակել, որոնցում երեւում է, թե ինչպես են Անթալիայի ոստիկանական բաժանմունքից տեղափոխում մարդասպանին եւ նրա հանցակցին:
Տեղափոխման ընթացքում անվտանգության հատուկ միջոցներ են ձեռնարկվել: Ձերբակալվածներին տեղափոխել են զրահամեքենայով՝ հատուկ պահակախմբի ուղեկցությամբ:
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի Անթալիա նահանգի հյուրանոցներից մեկում ընթրիքի ժամանակ սպանվել էր ադրբեջանական մաֆիայի պարագլուխ Նադիր Սալիֆովը՝ Լոթու Գուլի մականունով: Սալիֆովին գլխին արձակած կրակոցով սպանել էր քրեական աշխարհի մեկ այլ ադրբեջանցի ներկայացուցիչ, որը հայտնի է «Խան» մականունով: