կարևոր
1375 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-22 18:38

ԱԱՏՄ լայնածավալ ստուգայցերն ու կրկնայցերը շարունակվել են նաև շաբաթ օրը

ԱԱՏՄ լայնածավալ ստուգայցերն ու կրկնայցերը շարունակվել են նաև շաբաթ օրը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական  խմբերը վերահսկողական աշխատանքները շարունակել են նաև շաբաթ օրը: Երևանի և մարզերի տարածքային ստորաբաժանումների դիտարկման տիրույթում են հյուրանոցները, հանգստյան տները, բժշկական կազմակերպությունները, դեղատները, խոշոր սուպերմարկետների մասնաճյուղերը, կապի օպերատորների գրասենյակները, գեղեցկության սրահները: Մշտադիտարկումների համար հաճախ հիմք են ընդունվում նաև քաղաքացիներից ստացվող բողոքներն ու ահազանգերը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, Երևանում , թեև մի շարք տնտեսավարողների մոտ դեռևս շարունակում են գրանցվել խախտումներ, սակայն, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր է արձանագրվել: Այսօր դիտարկված հինգ տասնյակից ավելի տնտեսավարողներից միայն երկուսի մոտ են արձանագրվել կոպիտ  և կասեցման ենթակա  խախտումներ:

Մայրաքաղաքում և մարզերում հիմնական խախտումները  կապված են ջերմաչափմանև ախտահանման մատյանների վարման թերացումների, դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ չունենալու,  իրազեկման պաստառներ չլինելուն, ինչպես նաև դիմակ չկրելու հետ:

Թերացումների վերաբերյալ տնտեսավարողներին տրվում է խորհրդատվություն և տեղում դրանք վերացնելու ցուցում։ Խախտումերի վերաբերյալ կազմած արձանագրությունները ուղարկվում են պարետատուն: