24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Հարավային Սուդանում բեռնատար ինքնաթիռի կործանման հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք հաշվել ենք 15 մարդ և անձնակազմի երկու անդամ։ Այսպիսով, ընդհանուր թիվը 17 է»,- հայտնել է աղետի ականատես Ջոզեֆ Մայոման:
Նա նաև նշել է, որ մեկ մարդ ողջ է մնացել, նա տեղափոխվել է հիվանդանոց: Մայոմայի խոսքով ՝ ինքնաթիռը կործանվել է մայրաքաղաք Ջուբայի բնակելի շրջանից ոչ հեռու՝ թռիչքից հետո:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ South West Aviation ավիաընկերության բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հարավային Սուդանի հարավային մասում: