կարևոր
473 դիտում, 8 ամիս առաջ --> 2020-08-22 17:34

Լուկաշենկոն հանձնարարել է փակել գործադուլի դիմած ձեռնարկությունները

Լուկաշենկոն հանձնարարել է փակել գործադուլի դիմած ձեռնարկությունները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ելույթ ունենալով Գրոդնոյում անցկացվող հանրահավաքում, հանձնարարել է օգոստոսի 24-ից փակել գործադուլի դիմած ձեռնարկությունները, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Եթե ինչ-որ մեկը չի ուզում աշխատել, նահանգապետներն ու գործադիր կոմիտեների նախագահները չպետք է ստիպեն։ Պետք չի։ Միեւնույն է, չենք ստիպի ու չենք համոզի։ Երկիրը ծանր չի տանի։ Բայց եթե ձեռնարկությունը չի աշխատում՝ երկուշաբթի օրվանից կողպեք դարպասները։ Մարդիկ կսառեն՝ կտեսնենք՝ ում հետո կհրավիրենք այդ ձեռնարկություն։ Երկուշաբթի օրվանից»,-ասել է Լուկաշենկոն։

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո Բելառուսում բողոքի գործողություններ են սկսվել, բախումների զոհ է դարձել 4 մարդ, մի շարք ձեռնարկություններ գործադուլի են դիմել։ Երկրի վարչապետ Գոլովչենկոն, սակայն, հայտարարել է, որ դրանք ընդհանուր առմամբ չեն ազդում երկրի արտադրական գործընթացների վրա։