17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
2020թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանն ուշագնաց է եղել և վայր ընկել: Վերջինս տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք, որտեղ իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ, սակայն ժամը 16:15-ին գրանցվել է Խ.Բաղդասարյանի կենսաբանական մահը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: