17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Աֆրիկա մայրցամաքում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 1 միլիոն 172 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն, վարակվածներից հիվանդությունը հաղթահարել է 892 հազարից ավելի մարդ, մահացել՝ 27 հազար 377-ը:
Վարակվածության ընդհանուր թիվը մայրցամաքում կազմում է 1 մլն 172 հազար 811:
Առավել մեծ թվով վարակակիր ունեցող երկրներն են՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունը (603 հազար 338 վարկակիր), Եգիպտոսը (97 հազար 148), Նիգերիան (51 հազար 304) և Մարոկոն (49 հազար 247):