16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նախատեսում է ամբողջությամբ լուծել Ստեփանակերտի՝ վթարային վիճակում գտնվող շենքերի և բարեկարգման ենթակա փողոցների խնդիրները: Այս մասին Հարությունյանը հայտնել է մայրաքաղաքում բնակիչների հետ հանդիպումների ժամանակ։
«Մայրաքաղաքի մի քանի թաղամասերում բնակիչների հետ հանդիպումներս առկա խնդիրներին տեղում ծանոթանալու և համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակն ունեին: Առաջիկա տարիներին նախատեսում ենք ամբողջությամբ լուծել Ստեփանակերտի՝ վթարային վիճակում գտնվող շենքերի և բարեկարգման ենթակա փողոցների խնդիրները: Աշխատանքները լայն թափով սկսված են»,- նշել է ԱՀ նախագահը:
Նրա խոսքով՝ Ստեփանակերտի զարգացումը, նրա ներկայանալի տեսքի ու գրավչության ապահովումը իրենց հիմնական առաջնահերթություններից է, որին պետք է հասնեն միասնաբար՝ սրտացավ ու նվիրված աշխատանքով: