20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Օգոստոսի 22-ին՝ Ժամը 09:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի և Դ․ Դեմիրճյան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» (վարորդ Դավիթ Թ․, ծնված 1973 թ.) և «Honda Stepwgn» (վարորդ՝ Արմեն Վ․, ծնված 1969 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արմեն Վ․-ն հոսպիտալացվել է, իսկ Դավիթ Թ․-ն՝ հրաժարվել բուժօգնությունից։
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։