09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Բելառուսի ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայան, որն այժմ Լիտվայում է, Belsat TV-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե երկրում նախագահական նոր ընտրություններ անցկացվեն, ինքն իր թեկնածությունը չի առաջադրի:
Իսկ ահա BBC-ի հետ զրույցում Տիխանովսկայան ասել է՝ բելառուսներն իրեն ընտրել են ոչ թե որպես ապագա նախագահ, այլ որպես փոփոխությունների խորհրդանիշ: «Մենք այսօր հետ կանգնելու իրավունք չունենք: Հակառակ դեպքում, ստրուկներ կլինենք»,-նշել է Սվետլանա Տիխանովսկայան: