կարևոր
857 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-22 12:58

Ռուսաստանում հաստատվել է COVID-19-ի 4921 նոր դեպք

Ռուսաստանում հաստատվել է COVID-19-ի 4921 նոր դեպք

Ռուսաստանում մեկ օրում 83 շրջանում արձանարգվել է COVID-19-ի 4921 դեպք։ Այս մասին հայտնել է վարակի տարածման դեմ պայքարի շտաբը։

Վարկվածների քառորդ մասը արտահայտված սիմպտոմներ չի ունեցել։ Վերջին 24 ժամում մահացել է 121 քաղաքացի, հիվանդանոցից դուրս է գրվել 6147 հոգի։

Ամենաշատ դեպքերը արձանագրվել են Մոսկվայում՝ 687, Սանկտ Պետերբուրգում՝ 183, իսկ Մերձմոսկվայում՝ 161 դեպք։

Ռուսաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 951 897 դեպք, որից 767 հազար հոգի ապաքինվել է։ Մահացել է 16 310 մարդ։ Ընդհանուր առմամբ կատարվել է ավելի քան 34 մլն թեստավորում։