կարևոր
1546 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-22 12:45

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 350 անգամ

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 350 անգամ

Օգոստոսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 350 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 3500 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: