Իսրայելցի կիսապաշտպան Ալմոգ Օհայոն Բեն Դավիդը համալրել է «Լոռին»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստը կարիերայի ողջ ընթացքում հանդես է եկել հայրենիքում։ Ալմոգը Թել Ավիվի «Մաքքաբիի» սան է, խաղացել է «Հապոել Հաիֆա», «Մաքքաբի Պետահ Տիկվա», «Հապոել Կֆար Սաբա», «Հապոել Կֆար Շալեմ» ակումբներում։
Օհայոնը «Լոռի» է տեղափոխվել Իսրայելի առաջին լիգան ներկայացնող «Հապոել Պետահ Տիկվա» ակումբից։