Մադրիդի «Ռեալ»-ը մտադիր է պայմանագիր կնքել Ֆրանսիայի ազգային թիմի հարձակվող Կիլիան Մբապեի հետ 2021 թվականին:
Այս մասին գրում է AS-ը: Ըստ պարբերականի, «արքայական ակումբ»-ը կփորձի գնել հարձակվողին հաջորդ տարի, իսկ ՊՍԺ-ն Մբապեին բաց կթողնի, քանի որ ֆուտբոլիստը պայմանագիրը փարիզյան ակումբի հետ վերջանում է 2022 թվականին:
Ավելի վաղ լուրեր կային, որ ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մտադիր է հաջորդիվ ևս մնալ Փարիզում և օգնել ներկայիս ակումբին` հնարավորինս շատ տիտղոսներ նվաճել: «Այս մրցաշրջանն ինձ համար կլինի 4-րդը: Փորձելու եմ ամեն ինչ անել ակումբի հաջողության համար: Ուզում եմ ինձ հաջորդ մրցաշրջանում հնարավորինս լավ դրսևորել»,- ասել է ֆուտբոլիստը: