733 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-21 23:17

«Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք»- ի շրջանակներում հանդիպումներ քաղաքական ուժերի հետ

«Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք»- ի շրջանակներում հանդիպումներ քաղաքական ուժերի հետ

Այսօր՝ օգոստոսի 21-ին,  ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախում գործող մի շարք  քաղաքական ուժերի ղեկավարների հետ: «Ապառաժ»-ի հարցին ի պատասխան՝  Ա. Ռուստամյանը տեղեկացրել է, որ  հանդիպումների նպատակը  2019  թվականի մայիսին կայացած՝ «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի արդյունքում ձևավորված կազմակերպական կոմիտեի գործունեության աշխուժացումն է: 

«Նկատի ունենալով Արցախի Ազգային ժողովի  նոր ձևավորված կազմը,  հանդիպումներ եմ ունեցել խորհրդարանում ընդգրկված կուսակցությունների ղեկավարների հետ: Հանդիպումների նպատակը՝  ֆորումի արդյունքում  ստեղծված  կազմկոմիտեի  գործունեությունն ակտիվացնելն է, ինչպես նաև  աշխատանքային խմբի թարմացումը՝ ԱՀ նոր գումարման  Ազգային ժողովում ընդգրկված կուսակցությունների  ներգրավմամբ»,-մանրամասնել է Ա. Ռուստամյանը: