կարևոր
1777 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-21 22:09

Ի՞նչ չվերթներ են սպասվում առաջիկայում․ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են

Ի՞նչ չվերթներ են սպասվում առաջիկայում․ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ ամեն օր մինչև ս. թ. օգոստոսի 25-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35)։

Ս. թ. օգոստոսի 22-ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 10:00,ժամանում 16:00):

Ս. թ. օգոստոսի 22-ին կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 18:30,ժամանում 21:30):

Ս. թ. օգոստոսի 22-ին, 25-ին և 29-ին կիրականացվի Բեյրութ-Երևան֊Բեյրութ չարտերային չվերթը Middle East ավիաընկերության կողմից (ժամանում 16:45, մեկնում 17։45):

Ս. թ. օգոստոսի 22-ին և 26-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Red Wings ընկերության կողմից (ժամանում 20:30)

Ս. թ. օգոստոսի 23-ին և 30-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 16:10):

Ս. թ. օգոստոսի 23-ին, 24-ին և 26-ին կիրականացվի Դուբայ-Երևան-Դուբայ չարտերային չվերթը Fly Dubai ընկերության կողմից (ժամանում 11:10, մեկնում 12:10):

Ս. թ. օգոստոսի 24-ին, 25-ին, 31-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 16:10):

Ս. թ. օգոստոսի 24-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը UIA ընկերության կողմից (ժամանում 23:50, մեկնում օգոստոսի 22-ին և 25-ին, 05:10):

Ս. թ. օգոստոսի 24-ին կիրականացվի Երևան-Կալուգա-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 09:20, ժամանում 16:20):

Ս. թ. օգոստոսի 25-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Siberia Airlines ընկերության կողմից (ժամանում 16:25, մեկնում 17։25):

Ս. թ. օգոստոսի 25-ին կիրականացվի Երևան-Սանկտ Պետերբուրդ-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 09:00, ժամանում 17:00):

Ս. թ. օգոստոսի 25-ին կիրականացվի Երևան-Նովոսիբիրսկ-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 19:00, ժամանում ս.թ. օգոստոսի 26 ժամը 05:50):

Ս. թ. օգոստոսի 25֊ին կիրականացվի Լոս Անջելես-Երևան-Լոս Անջելես չարտերային չվերթը Icelandair ավիաընկերության կողմից (ժամանում 11:35, ս.թ. օգոստոսի 26 մեկնում 13։10)։

Ս. թ. օգոստոսի 25-ին և 8-ին կիրականացվի Երևան-Թեհրան-Երևան չարտերային չվերթը Armenia Airways ավիաընկերության կողմից (մեկնում 09:00, ժամանում 13:00):

Ս. թ. օգոստոսի 27-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 15:50, մեկնում 17:10):

Ս.թ. օգոստոսի 28-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում 22:30, մեկնում 23:25):

Ս. թ. օգոստոսի 28-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 12:50, մեկնում 14:10):

Ս. թ. օգոստոսի 28-ին կիրականացվի Երևան-Սոչի-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 16:00,ժամանում 19:30):

Ս. թ. օգոստոսի 28-ին կիրականացվի Փարիզ-Երևան-Փարիզ չարտերային չվերթը Air France ավիաընկերության կողմից (ժամանում 17:15, մեկնում ս.թ. օգոստոսի 29 ժամը 05:50):

Ս. թ. օգոստոսի 29֊ին կիրականացվի Լոս Անջելես-Երևան չարտերային չվերթը Icelandair ավիաընկերության կողմից (ժամանում 11:35)։

Ս. թ. օգոստոսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 17:45, մեկնում 19:05):

Ս. թ. սեպտեմբերի 1-ին կիրականացվի Երևան-Թեհրան-Երևան չարտերային չվերթը Armenia Airways ավիաընկերության կողմից (մեկնում 08:30, ժամանում 12:30):

Ս. թ. սեպտեմբերի 4-ին և 11-ին կիրականացվի Փարիզ-Երևան-Փարիզ չարտերային չվերթը Air France ավիաընկերության կողմից (ժամանում 17:15, մեկնում ս.թ. սեպտեմբերի 5-ին և 12-ին ժամը 05:50):

Ս.թ. սեպտեմբերի 4-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում 21:40, մեկնում 22:40):

Չարտերային չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ։ Ավիաընկերությունների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 1-87 զանգերի կենտրոնի օպերատորներին կամ այցելելով հետևյալ հղումով http://www.zvartnots.aero/HY/Content/airlines

ՀՀ կառավարության օգոստոսի 12-ի արտահերթ նիստում կայացված որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են օդային ճանապարհով մուտք գործել Հայաստան։ Օտարերկրյա քաղաքացիների համար վերացվել է ՀՀ սահմանային անցման կետերում մուտքի վիզա ստանալու հնարավորությունը: Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ մուտքի արտոնագիր կարող են ստանալ միայն արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում (դեսպանություն, հյուպատոսություն, հյուպատոսական կետ) կամ e-visa էլեկտրոնային համակարգով https://www.mfa.am/…/pr…/2020/08/13/Covid_restrictions/10416

Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։

Հարգանքով,
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե